Tert.am-ը գրում է.

Սարսափելի բան է տեղի ունեցել, որից ազդվել ենք բոլորս, իսկ այն, որ այս կամ այն անձիք, այդ թվում՝ վարչապետը չեն մասնակցել Գեորգի Կուտոյանի  հոգեհանգստին, չեմ կարծում, որ տեղին շահարկման առարկա դառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե հնչում են քննադատություններ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձի և Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին չմասնակցելու վերաբերյալ, ինքն ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ կառավարության աշխատակազմի մակարդակով է ցավակցությունը եղել, այն էլ լրատվամիջոցի հարցումից հետո:

«Ես խռոնոլագիային չեմ հետևում, չեմ կարծում, որ դա էական է, փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսք հղել է Կուտոյանների ընտանիքին, և իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել հրաժեշտի արարողությանը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք  մտահոգված չե՞ն, որ այդ  դեպքից հետո ատելության խոսք է հնչում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ գրառումներ են կատարում, թե հաջորդը նա է լինելու, Լիլիթ Մակունցն ասաց.

«Ինձ համար ցանկացած նման մեկնաբանություն ընդունելի լինել չի կարող, կարծում եմ՝ բոլորը պետք է զսպավածություն ցուցաբերեն ոչ միայն այս դեպքի առումով, այլև՝ առհասարակ: Յուրաքանչյուրս ունենք մեր պատասխանատվության մասնաբաժինը, որպեսզի լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ կարևոր լինի աշխատանքային  բովանդակությունը, ոչ թե վիրավորանքները, ողջամտության սահմաններից դուրս մեկնաբանությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառմանն առ այն, թե սթափվել ու կանգ առնել է պետք, ատելությունն ու ներքին թշնամանքը վտանգ են ցանկացած երկրի համար, Լիլիթ Մակունցն ասաց.

«Արթուր Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ է, ես նրա հայտարարությունները չեմ համարում քաղաքական հայտարարություն և հետևաբար չեմ անդրադառնում դրանց»:

Անդրադառնալով հարցին, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին խմբակցությունն ինչպե՞ս է ներգրավելու, կոնկրետ թեկնածու ունի, Լիլիթ Մակունցն ասաց.

«Դեռևս որոշում չունենք՝ ով է ներկայացնելու, երբ կունենանք ծանուցում ներկայացնելու հետ կապված, այդ ժամանակ որոշում կկատարենք և կներկայացնենք, ենթադրում եմ, որ իհարկե, ներկայացված կլինի պետաիրավական հանաձնաժողովի ներկայացուցիչ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ խմբակացությունն ունի մի շարք դիրքորոշումներ, որոնք փաթեթը ներկայացնելիս կհրապարկեն:

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս ընդդիմադիր ժամանակահատվածում հնչեցրած սուպերվարչապետական համակարգին անդրադարձ կլինի, Լիլիթ Մակունցն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ օրինակ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով, ստիպողաբար ՏԻՄ իշխանության ձևավորումը, մենք այսօր նման բան չունենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել