Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն քննարկեց և լիագումար նիստերի օրակարգ չընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը և նշեց, որ նախաձեռնությունը վերաբերում էր Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելուն:

«Խոսքը վերաբերում էր գրավը որպես խափանման միջոց ճանաչելուն: Ներկա իրավակարգավորման շրջանակներում գրավը կիրառվում է որպես կալանքին այլընտրանքային միջոց, Սահմանադրական դատարանը սա դիտարկել էր որպես առանձին խափանման միջոց և ներկայիս կարգավորումը ճանաչել հակասահմանադրական»,- ասաց պատգամավորը:շ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել