Ֆրանիսական Նիս քաղաքում անցկացված Անրի Դեգլանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ:

Արթուրը 97 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ նախ 10:1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին, իսկ քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել է Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայինին։

Արդեն կիսաեզրափակչում 2:1 հաշվով մեր մարզիկը հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ: Իսկ ահա եզրափակչում 3:1 հաշվով Ալեքսանյանը առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի` Օրհան Նուրիևի նկատմամբ:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը ևս 2 արծաթե ու 4 բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մրցաշարում:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանн (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ): Բրոնզե մեդալներ են նվաճել Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 10 ըմբիշով է մասնակցել Նիս քաղաքում անցկացված Գրան Պրի մրցաշարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել