Panorama.am-ը գրում է.

«ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» օրենքի նախագիծը  ԱԺ 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում, ձայների  հարաբերակցությամբ 37 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ, չընդգրկվեց։

Նախագիծը առաջարկվել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։

«Առաջարկում ենք գրավը՝ որպես առանձին խափանման միջոց ընդունել»,- խորհրդարանում նշեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը նշեց, որ ներկայում գրավը որպես կալանքի այլընտրանքային միջոց է կիրառվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել