Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել:

ԱԺ-ում 2019 թվականին պետական բյուջեից բաժանվել է ավելի քան 2 միլիոն դոլար պարգևավճար, որը համարժեք է Գյումրիում ավելի քան 100 բնակարանի:

Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը:

Մեզ իրական հեղափոխություն է պետք...

Հ.Գ. Ո՞ւմ են պետք ձեր խոստումները, թե ապագայում լուծելու եք 400 տնակների հարցը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել