Հաճախ է պատահում, որ ապագա մայրիկը ցանկանում է հղիության ընթացքում փոփոխել սանրվածքը, սակայն նրան թույլ չեն տալիս՝ ասելով, որ հղիության ժամանակ չի կարելի կտրել մազերը, քանի որ անհրաժեշտ վիտամինները սպառվում են՝ խթանելով մազերի աճը, կամ էլ բացատրություն չեն տալիս՝ կրկնելով տատիկներից փոխանցված խոսքը՝ չի կարելի կտրել մազերը հղիության ընթացքում:

Իրականում 


Սա սխալ պատկերացում է: Հղիության ժամանակ կարելի է կտրել մազերը: Հին ժամանակներում առողջության մասին դատել են երկար մազերով, կարծել են, որ եթե կտրեն մազը, կհիվանդանան: Երբեմն էլ ասում են, որ մազ կտրելը վնաս է՝ նշելով, որ օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները գնում են նոր մազերի աճին:

Այսօր, սակայն, ցանկացած հղի կին գտնվում է բժշկի հսկողության տակ և ստանում է հղիության ժամանակ իրեն անհրաժեշտ համապատասխան վիտամինները: Ըստ այդմ՝ հասկանալի է դառնում, որ հղիության ժամանակ մազերը կտրելը չի կարող վնասել երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել