Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն խոստովանել է, որ օգտագործել է MDMA թմրամիջոց՝ տեղեկացնում է The Sun-ը։
47-ամյա արտիստի խոսքով՝ նա թմրանյութեր է օգտագործել ամուսնու՝ 48-ամյա պրոդյուսեր Բրեդ Ֆալչուկի հետ: Փելթրոուն պարզաբանել է, որ իրենք դա արել են Մեքսիկայում: «Դա չափազանց զգացմունքային էր»,- հավելել է նա:
Գվինեթ Փելթրոուն «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է: Նա հայտնի է «Երկաթե Մարդը», «Յոթը», «Տաղանդավոր պարոն Ռիփլի», «Վրիժառուները», «Սիրահարված Շեքսպիրը» և «Թենենբաում ընտանիքը» ֆիլմերում իր դերակատարումներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել