Նեպալի բնակիչ Հագենդրա Տապա Մագարը, որը աշխարհի՝ ինքնուրույն տեղաշարժվող ամենափոքր մարդն էր ճանաչվել, մահացել է հունվարի 17-ին։ Այս մասին հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։
Հայտնի է դարձել, որ տղամարդը մահացել է 28 տարեկան հասակում։
Նշվում է, որ նրա հասակը 67,08 սմ է կազմել։
Եղած տեղեկատվության համաձայն՝ Հագենդրան վերջին ժամանակներս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Բացի այդ, նա ասթմա է ունեցել և թոքաբորբ է տարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել