Խնդրում եմ շատ ուշադիր լինել, հատկապես հայկական տիրույթում։ Ադրբեջանական հաքերների ակտիվացում է նկատվում։ Օգտագործում են բացառապես հայկական պրոֆիլներ (ոչ ֆեյքային)։ Հիմնականում ներքաղաքական ապատեղեկատվություններ են տարածում, իրար հանդեպ ատելություն ու թշնամություն սերմանելու նպատակով տարբեր հայկական ջարդված պրոֆիլներից տակը հիմար մեկնաբանություններ են թողնում, և ցավոք, շատերը չհասկանալով ընկնում են այդ ցանցի մեջ։ Նշեմ նաև, որ ունեն «մասնագետներ», ովքեր քիչ թե շատ տիրապետում են հայոց լեզվին։ Այդ ամենի հետևում կանգնած է այսպես կոչված «Ռեյնջեր» (Reyncer) խումբը, ովքեր հանդես են գալիս նաև «Աղսակկալ» (Ağsaqqal) անվան տակ։
Նշված խումբը կազմակերպված աշխատում է նաև զինծառայողների շրջանում, օգտահաշիվներ ջարդելու և այլ եղանակներով ձեռք են բերում զինծառայողներին վարկաբեկող լուսանկարներ (ոգելից խմիչքներով և այլն) և քարոզչական նպատակներով օգտագործում են ինչպես իրենց ռազմական խմբերում, այնպես էլ մեր տիրույթում։
Եղեք զգոն և ուշադիր։