Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր հայտարարել է, որ գազի գինը կարող է թանկանալ 30 ԱՄՆ դոլարով:
Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ-ի համար սահմանված է 165 դոլլար:
Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական բաղադրիչ:
Հարցի լուծման վերջնական արդյունքը քաղաքական առումով կլինի յուրօրինակ ցուցիչ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և տեսանելի ապագայում զարգացման դինամիկայի առումով, որից պարզ կդառնա, թե հայ-ռուսական քաղաքական իսթեբլիշմենթը որքան փոխադարձ ըմբռնում ունեն միմյանց նկատմամբ, իսկ տնտեսական առումով ակնհայտ է, որ այն բոլոր դեպքերում բերելու է սոցիալական դժգոհության ալիքի, քանի որ շղթայական ռեակցիայով թանկանալու են նաև այլ ապրանքներ
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նշանակություն, և Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն առավել ճկուն մեխանիզմներ՝ գազի գնի հնարավոր թանկացման բացասական հետևանքները չեզոքացնելու կամ կոմպենսացնելու համար: