Johnnie Walker-ի չինաստանյան մասնաճյուղը վերակենդանացրել է քունգ-ֆուի վարպետ և կինոդերասան Բրյուս Լիին Blue Label հայտնի վիսկիները գովազդելու համար: 1973 թվականին մահացած լեգենդար Բրյուս Լին վերակաենդանացել է շնորհիվ իր դստեր՝ Շենոն Լիի, ով տրամադրել է անհրաժեշտ նյութերը նրա կերպարը ստեղծելու համար: Լիի կերպարը հնարավոր է եղել կերտել 3D մոդելավորման միջոցով՝ օգտագործելով նրա հին հարցազրույցները, ֆիլմերից հատվածներ և լուսանկարներ: Այս կարճ ֆիլմում Լին պատմում է թե ինչու է պետք նման լինել վիշապի և ինքնուրույն փոխել խաղի կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել