Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:
«Արտաքին պարտքի վիճակագրություն» խորագրով հրապարակվող տվյալների համաձայն՝ 2002-2019թթ․ ընթացքում Թուրքիայի համախառն արտաքին պարտքն ավելացել է 349․9 տոկոսով՝ 130 մլրդ դոլարից հասնելով 453 մլրդ դոլարի։
Վերջին երկու տասնամյակի համար սա Թուրքիայի արտաքին պարտքի 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ տարիներին ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել 2017թ․ չորրորդ քառորդում (455 մլրդ դոլար), 2018թ․ առաջին (467 մլրդ դոլար) և երկրորդ (457 մլրդ դոլար) քառորդներում։
Համախառն արտաքին պարտքը հաշվարկվում է պետական սեկտորի, մասնավոր սեկտորի և Կենտրոնական բանկի պարտքերի համադրմամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.ermenihaber.am/am/news/2020/01/17/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D6%84/173929
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել