Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002թ․ հետո ավելացել է 350 տոկոսով


22:15 , 17 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:

«Արտաքին պարտքի վիճակագրություն» խորագրով հրապարակվող տվյալների համաձայն՝  2002-2019թթ․ ընթացքում Թուրքիայի համախառն արտաքին պարտքն ավելացել է 349․9 տոկոսով՝ 130 մլրդ դոլարից հասնելով 453 մլրդ դոլարի։

Վերջին երկու տասնամյակի համար սա Թուրքիայի արտաքին պարտքի 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նախորդ տարիներին ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել 2017թ․ չորրորդ քառորդում  (455 մլրդ դոլար), 2018թ․ առաջին (467 մլրդ դոլար) և երկրորդ (457 մլրդ դոլար) քառորդներում։

Համախառն արտաքին պարտքը հաշվարկվում է պետական սեկտորի, մասնավոր սեկտորի և Կենտրոնական բանկի պարտքերի համադրմամբ։