Դանիել Սվարովսկի – այն մարդն է, ով կարողացավ ստեղծել մեծ սեր այնպիսի բյուրեղապակիների հանդեպ, որոնք նման էին ադամանդներին: Ի տարբերություն Ժորժ Ֆրեդերիկ Ստրասսի, Սվարովսկին երբեք չէր ստել, որ իր բյուրեղապակիները ադամանդի նմանակումներ են: Եթե Ստրասսն իմանար Սվարովսկու ապագա հաջողության մասին, ապա ինքը նույնպես չէր խաբի մարդկանց, որ Ստրասսի քարերն ադամանդներ են:
Դանիել Սվարովսկին ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 24-ին Ավստրո-Հունգարիայում: Այն տարածքում, որտեղ ծնվել էր Սվարովսկին համարվում էր բյուրեղապակու վարպետների քաղաքը` Հյուսիսային Բոհեմիան: Դանիելի ընտանիքը նույնպես զբաղվում էր բյուրեղապակիների մշակումով և հայրն ուներ մի փոքր արհեստանոց: Դանիելը միշտ օգնում էր հորը, սակայն հոգու խորքում երազում էր դառնալ ջութակահար: Նա գնաց Փարիզ սովորելու և մի ցուցահանդեսի ժամանակ նրա ուշադրությունը գրավեց մի սարք, որը էլեկտրականության միջոցով հարթեցնում էր ապակին:
Տարիներն անցան, և ահա մեկ տասնամյակ հետո Սվարովսկին մշակեց սարք, որով էլեկտրականության միջոցով կարողանում էր հարթեցնել և ձևավորել ապակին: Անմիջապես Սվարովսկին պատենտավորեց իր սարքը: Դանիելը չգնաց իրենց քաղաք, քանի որ ըստ նրա շատ մրցակիցներ կունենար այնտեղ, ուստի գնաց փոքրիկ Վատտենս գյուղ, որտեղ էլ 1895 թվականին հիմնեց հաջողության մասին: Այսպիսով 1985 թվականից ընկերությունը թողարկում էր բյուրեղապակիներ, որոնք նման էին ադամանդներին: Սվարովսկին միանգամից հասկացավ, որ միայն խելամիտ գներով կարելի է ավելի շատ վաճառք ապահովել ու Swarovski քարերը հասանելի դարձան շատերին:
Շուտով Swarovski քարերը դարձան մոդայիկ աքսեսուար: Սվարովսկին հենց սկզբից նշում էր, որ իր քարերը ադամանդ չեն և այդ անկեղծությամբ ավելի էր գրավում սպառողներին: Պահանջարկի մեծացումը հիմք հանդիսացավ ընկերության մեծացմանը, ինչի արդյունքում Սվարովսկին 200 լրացուցիչ աշխատակիցներ ընդունեց: Սվարովկսու հաջողության գաղտնիքը կայանում էր նրանում, որ գաղտնի ֆորմուլայով էր պատրաստում իր քարերը և մրցակիցների համար գրեթե անհասանելի էր:
Սվարովկսին գիտեր, թե ինչպես կարելի է հաղթել մրցակիցներին` իհարկե տարբերվելով, և ահա նրա բյուրեղապակիները բոլորից լավ էին փայլում և շատ դժվար էր նրանց տարբերել ադամանդներից: Բացի այդ Սվարովսկու պատրաստած սարքի միջոցով հատուկ բյուրեղապակու կտրելու ձևեր կան, որոնք ոչ մեկ մինչև հիմա էլ չունի և միայն Սվարովսկին է նման նախշեր տալիս իր քարերին:
Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պահանջարկը Եվրոպայում կտրուկ նվազեց և Սվարովսկին սկսեց մտածել այլընտրանքի մասին: Եվ այդ այլընտրանքը ԱՄՆ-ն էր, բայց հետաքրքիրն այն էր, թե նա ինչպես կարողացավ բացել ԱՄՆ-ում իր մասնաճյուղը, քանի որ ԱՄՆ-ի թշնամի երկիր էր համարվում Ավստրիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո շքեղ ապրանքների պահանջարկը սկսեց աճել: Սվարովսկու հաջողության մյուս գրավականն այն էր, որ նա չէր կենտրոնացել միայն մասսայական արտադրության վրա և յուրահատուկ նմուշներ էլ էր պատրաստում:
1956 թվականին մահանում է Սվարովսկին, և բիզնեսն անցնում է որդիներին, որոնք նույն կերպ շարունակեցին զարգացնել իրենց բիզնեսը: Իսկ ահա Մանֆրեդ Սվարովսկին` Դանիելի թոռը, կարողացավ ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս արտադրել գունավոր բյուրեղապակիներ: Մինչև այս տեխնոլոգիան, ոչ ոք նման նորամուծություն չէր մտցրել շուկա: Այս նոր բյուրեղապակիների պահանջարկը միանգամից մեծացավ, քանի որ նորույթ էր շուկայում և արտահայտում էր իմիջ: 1976 թվականին ընկերությունը սկսեց թողարկել հուշանվերների հավաքածուներ, որը հիմք հանդիսացավ, որպեսզի աշխարհում շուրջ 500.000 մարդ միայն լինի Swarovski բյուրեղապակիների կոլեկցիոներ: Ի՞նչն է Swarovski ընկերության գաղտնիքը: Արդեն շատ ընկերություններ տարիներ շարունակ փորձում են բացահայտել այն, բայց ապարդյուն:
Սակայն այսօր արդեն որոշակի գաղտնիքներ հայտնի են, օրինակ, թե ինչու են ընկերության բյուրեղապակիները փայլում: Դրա պատճառը բյուրեղապակու մեջ կապարի քանակությունն է` մոտ 32%: Իսկ մնացածի մեջ այդ քանակությունը կազմում էր 24%: Իսկ ահա Swarovski բյուրեղապակիների ֆորմուլան ոչ մեկ չգիտի, ինչի շնորհիվ այն մնում է յուրահատուկ, որն ընկերության գաղտնիքն է: Ընկերության աշխատակիցները դա լավ գիտեն, և յուրաքանչյուր փաստաթուղթ, որը հանդիսանում է այս կամ այն ապրանքի գծագիր, ոչնչացվում է: Քանի որ այդ մոդելները նախատեսված են լինում միայն կոլեկցիոներների համար և հանդիսանում են աննախադեպ նմուշ: Ահա այդ նմուշներց մեկը`
Անգամ բոլոր սարքավորումները պատրաստվում են միայն ընկերության ներսում, իսկ այս ավանդույթը հենց ստեղծման օրվանից է: Ընկերությունն իր 100-ամյակին բացեց Swarovski թանգարանը, որը համարվում է բյուրեղապակիների քարանձավը: Այսօր ընկերությունը թողարկում է բիժուտերիայում օգտագործվող քարերի 80%-ը: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է նույն վայրում` Վատենսում, ունի 22.500 աշխատակից և որքան էլ որ զարմանալի է Swarovski-ն չի պատկանում ոչ մի անհատի, այլ միայն Սվարովսկի ընտանիքին: