Հիմա կարևորը Ֆեյսբուքում ամեն ինչ լավ երևա, քննադատություն չլինի, նույնիսկ եթե այն առողջ է: Եթե քո գրառումը հայտնվում է լրատվակաների էջերում, մի ֆեյքի տղա պարտադիր գալիս ու մի հիմար բան է գրում մեկնաբանություններում, ինչին լրատվականներն այնքան էլ չեն հետևում: Ստացվում է, որ չի կարելի քննադատել իշխանություններին, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ քեզ կարող էին զանգել մոտ մարդիկ, կամ կրիմինալը միջամտեր, ապա հիմա քո մասին կսկսեն խոսել ֆեյքերը: Տարբերությունն այն է, որ մեկն իրական կյանքում էր մարդուն ճնշելու միջոց, մյուսը վիրտուալ կյանքում: Թերևս հանրային վտանգավորության առումով երկուսն էլ համարժեք են, կամ վիրտուալ հարթակներն ավելի ակտուալ են դառնում:
Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր համաձայն չեն այս կառավարության քայլերի հետ, բնական է՝ պաշտպանվեն ու դա հաճախ անեն նույն մեթոդներով: Ենթադրեք այդպես եղավ, պատկերացնում ե՞ք թե ինչ է կատարվելու, ինչ աստիճանի է ավելանալու բացասականը սոցցաներում: Գոնե հասկանում եք չէ՞, որ այս տեմպով մի օր արյուն է թափվելու ու մարդիկ հարաբերություններ են պարզելու իրական կյանքում:ՄԻ օր հոմ կբացահայտվեն թե ով որտեղ ինչ էր անում, ինչ բուծարաններ էին բացել և այլն:
Քանի դեռ կարմիր գծերը չենք անցել, թերևս լավ կարվի, եթե սոցցանցերից կախվածության մասին խոսի պետությունը, սկսած Նիկոլ Փաշինյանից սամանվի սոցցանցերից օգտվելու հստակ գրաֆիկ ու ուշ ժամերի հրապարակումներ ու ուղիղ եթերներ չարվի, հետո քաղաքական ուժերով ու ազդցիկ մարդկանցով հավաքվեն ու ֆեյքերի, հայհոյաննքերի ու բացասական մթնոլորտի թեման քննարկեն: Հավատացեք ինձ՝ բոլոր ճամբարներում էլ կարգին տղեք կան, եթե նեղվեք ձեն տվեք տեղերը կասեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2767946633263301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել