Բացառիկ գրող Էռնեստ Հեմինգուեյը սիրում էր խորհել կյանքի, մահվան ու սիրո մասին ու այդ խոհերը հանձնել թղթին։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 15 մտքերին, որոնք կապրեցնեն յուրաքանչյուրին։ 

1. Տվե՛ք մարդուն անհրաժեշտը, նա կուզի հարմարավետություն: Ապահովե՛ք նրան հարմարավետությամբ, նա կձգտի շքեղության: Շքեղությամբ երես տվեք նրան, նա կերազի նրբագեղության մասին: Իսկ երբ նրբագեղությունն էլ իրենը լինի, նա կձգտի խենթությունների: 

2. Հարբած ժամանակ գրիր, խմբագրիր, երբ հարբածությունդ անցնի:

3. Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝ նրանք, որոնց հետ հեշտ է և նույնքան հեշտ է առանց նրանց, և նրանք, որոնց հետ դժվար է, բայց առանց նրանց՝ անհնար:

4. Ոչ մի վեհություն չկա նրանում, երբ մարդ մյուսներից բարձր է: Իրական վեհությունն այն է, երբ մարդ ավելի բարձր է իր երեկվա «ես»-ից:

5. Երջանկությունն աշխարհի ամենալավ բանն է, և նրանց համար, ովքեր կարողանում են երջանիկ լինել, այն կարող է լինել նույնքան խորը, որքան թախիծը:

6. Աշխատանքը լավագույն դեղն է բոլոր հիվանդությունների դեմ:

7. Եթե սկսել ես, ուրեմն հաղթի՛ր:

8. Տարօրինակ է, որ հենց հոգնածությունն է ամեն բան հեշտացնում:

9. Ես չգիտեմ հաջողության բանաձևը, բայց ես գիտեմ ձախողման բանաձևը. դա բոլորին դուր գալու ջանքն է: 

10. Տոնը պետք է միշտ քո հետ լինի, քո ներսում։

11. Ինչ-որ մեկին արժե վստահել, թե ոչ՝ հնարավոր է հասկանալ միայն նրան վստահելով:

12. Հաջողության գաղտնիքն այն է, որ երբեք չվհատվեք։ 

13. Մարդը չի ստեղծվել նրա համար, որ պարտվի։ 

14. Կյանքի մասին գրելու համար նախ պետք է ապրես քո կյանքը։ 

15. Եվ քո կյանքի ոչ մի պահին չփորձես մտածել, թե դու այլևս չես կարող ապրել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել