Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում պատմել է իր և կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի մերձմոսկովյան դղյակի գլխավոր դռան պատմությունը:

Գալկինը մանրամասնել է, որ դրա գեղարվեստական ձևավորումն ինքն արել է հայազգի նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ:

«Կախարդական դուռ: Ամեն ինչ մտածել և իրականացրել եմ ընկերոջս՝ նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ»,-նշել է Գալկինը:

Նա պատմել է, որ տվյալ նմուշն իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Գիբերտիի՝ Ֆլորենցիայի տաճարի համար ստեղծած հայտնի դռների փոքր տարբերակն է, որի վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ:

Հայտնի է, որ Գալկինի և Պուգաչովայի դղյակը գտնվում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում: Այն վեցհարկանի է, ունի վերելակ, ձմեռային այգի, լողավազան, ծաղկանոց, աստղադիտարան, ինչպես նաև կից հողատարածք: Տունը գնահատվում է 10 մլն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել