Սկզբում նրանք կարող են պաշտել միմյանց, բայց հետո կյանքը սկսվում է…

Նույնիսկ երկու սիրող մարդկանց փոխհարաբերություններում երբեմն ճեղք է առաջանում, և դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք պարզապես չեն համապատասխանում միմյանց:

Համատեղելիությունն առաջին հերթին միմյանց կարիքների ընկալումն ու ճանաչումն է: Հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ կարող են համաձայն լինել կամ չհամաձայնել տարբեր հարցերի շուրջ, բայց ինչ էլ լինի, կարևոր է հարգանքով վերաբերվել զուգընկերոջ որոշումներին:

Կան կենդանակերպի նշաններ, որոնց միությունը կարող է լինել բավականին թունավոր: Ուշադրություն դարձրեք այս 6 միությանը։

Առյուծ և Խեցգետին

Այս նշանների հանդիպումը դժվար թե ավարտվի ինչ-որ լավ բանով: Մինչ Խեցգետինը ակնկալում է, որ իր հարաբերությունները զուգընկերոջ հետ պետք է լինեն խորը և հոգևոր, Առյուծը գտնվում է մշտական անորոշության մեջ, ինչը ոչնչացնում է նրա սիրային տրամադրվածությունը:

Առյուծի ծայրահեղ էմոցիոնալ փոփոխականությունը՝ հոգատարությունից ակնթարթային անցումը դեպի չափազանց մեծ քննադատությանը, վախեցնում է զուգընկերոջը: Խեցգետինները, լինելով մեղմ մարդիկ, ամեն ինչ սրտին մոտ են ընդունում, և բարկության պոռթկումները, որոնք նրանք օգտագործում են որպես իրենց պաշտպանիչ մեխանիզմ, բերում են հարաբերությունների խզման:

Այծեղջյուր և Ջրհոս

Այծեղջյուրն ու Ջրհոսը հայտնի են իրենց վճռականությամբ, և հենց այս հատկությունն է նրանց գրավում միմյանց մեջ (և նաև հեռացնում դեպի տարբեր կողմեր): Մինչ Այծեղջյուրը պատրաստ է ամեն ինչ ներդնել սիրային միության մեջ, Ջրհոսը ղեկավարում է հարաբերությունները՝ որպես պրակտիկա:

Նման դասավորվածությունը Ջրհոսին վերածում է հարաբերությունների գերիշխող կողմի, իսկ Այծեղջյուրին՝ կախվածության կողմի, որը պետք է ամբողջ ժամանակ ապացուցի իր արժեքը: Ի վերջո, նրանց վճռական միմյանց շտկելու որոշումը կամ դառնում է բուռն վեճի, կամ էլ զուգընկերներից մեկի հեռանալու պատճառ:

Կույս և Երկվորյակներ

Դուք կա՛մ կյանքն ապրում եք երազներով, կա՛մ զբաղվում եք պրակտիկ գործերով: Ահա թե ինչու այս երկու սկզբունքորեն տարբեր աշխարհայացքները երկար ժամանակ չեն կարող կողք կողքի գոյակցել: Մինչ Երկվորյակները բնույթով երազկոտ են, Կույսը էմոցիոնալությունից հեռու անձ է, ով փորձում է գործնական լուծումներ գտնել ցանկացած հարցի համար:

Նրանց հարաբերությունները հաջողության շանսեր չունեն, քանի որ դժվարին ժամանակներում Կույսը կարող է պարզապես հեռանալ՝ Երկվորյակին թողնելով կոտրված սրտով: Պարզ ասած՝ Կույսին ձանձրացնում է, որ Երկվորյակները նախընտրում են խնդիրներից թաքնվել իրենց երևակայության բամբակի մեջ, մինչդեռ իրենք աշխատում են պրակտիկ գործել:

Կշեռք և Ցուլ

Նրանք նման են հայելիներին. այդ նշանների ներկայացուցիչները շատ նման են, նրանք նույնիսկ ունեն ինչ-որ տելեպատիկ կապ: Երկուսն էլ ոչ միայն սիրում են, այլև պաշտում են միմյանց, այնպես որ նույնիսկ բաժանման միտքը նրանց համար անտանելի է թվում: Սկզբում այս նշանները վայելում են հարաբերությունները, բայց հետագայում նրանք պարզապես սկսում են շնչահեղձ լինել:

Ցուլի համառությունը և Կշեռքի միշտ ճիշտ լինելու հուսահատ ցանկությունը իրենց հարաբերությունների դագաղի կափարիչի վերջին մեխն են: Նրանք լավ գիտեն և լավ հասկանում են միմյանց, բայց պարզապես ի վիճակի չեն բավարարելու բոլոր պահանջները, որոնք երկուսն էլ առաջադրում են այս միությունում:

Շարունակությունն այստեղ՝ Կենդանակերպի նշանների առավել թունավոր սիրային միությունները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել