Instagram սոցիալական ցանցը դիտավորյալ քայլեր չի ձեռնարկում ֆոտոշոպով մշակված կոնտոնտի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Facebook-ի մամուլի ծառայությանը հղումով:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Instagram-ը պայքար է սկսել ոչ ճշմարտանման լուսանկարների դեմ՝ մշակված լուսանկարները նշելով որպես «կեղծ տեղեկատվություն»:

Facebook-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կորպորացիան դիտավորյալ որևէ գործողություն չի ձեռնարկել ֆոտոշոպով մշակված կոնտենտի դեմ:

Նրանք նշել են, որ եթե կոնտենտը նշվում է որպես ոչ հավաստի կամ մասամբ ոչ հավաստի, ապա ընկերության պարտականությունն է բոլորին տեղեկացնել, որ գրառումը ապատեղեկատվություն է պարունակում: Դա անելու համար Facebook-ը պիտակավորում է նման կոնտենտի պատճեները՝ կեղծ տվյալների տարածումը նվազեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել