Առաջինն ինչ ինձ մեջ տպավորվեց, դա 9-րդ շրջանին տեղի ունեցած Մարկ Ուեբբերի փիթ ստոպն էր:  Երբ նա առաջին 9 շրջանների ընթացքում հաջողացրեց ետ չմնալ Ֆետտելից եւ մերթընդմերթ անգամ հայտնվել DRS գոտում, բոլորն հասկացան, որ նախորդ տարինէրին Նյուրբուրգրինգում անցած Գերմանիայի գրան պրիների համեմատ պատկերը չի փոխվել: Ուեբբերը կրկին իր արագությամբ չէր զիճում Ֆետտելին եւ եթե նա կարողանար հայտնվել վերջինիս առջեւում, ապա գուցե եւ ինչպես 2009 եւ 2011 թվականներին, ավելի արագ գտնվեր: Նախկին հոդվածներումս բազմիցս նշել եմ, որ եթե Ֆորմուլա 1-ի մեկ թիմի պիլոտներն իրար ետեւից են ընթանում, ապա փիթ լեյն կանչելուց, թիմը նախապատվությունը տալիս է առջեւում ընթացողին: Լիցքավորվող բակերի ժամանակ այդ առավելությունը ստանում էր ավելի ուշ փիթ ստոփ անցկացնողը, իսկ հիմա` անվադողերի գերխնդիրների առկայության պարագայում, հաջողության հասնում է փիթ լեյն շուտ գնացողը: Ռեդ Բուլում այդպես էլ վարվեցին` առաջինը բոքսեր կանչելով իրենց, ինչպես նաեւ մրցարշավի առաջատար Ֆետտելին: Սակայն, վերադառնալով մրցուղի, Ֆետտելը գրեթե ոչինչ չկորցրեց մեկ շրջան վաղ անվադողերը փոխած Հեմիլթոնի հանդեպ: Հենց այդ պահին պարզ դարձավ, որ Նյուբուրգրինգում առավելությունը կարող է տաքացած անվադողերով մրցուղում մեկ կամ 2 շրջան ավել մնացողը ստանալ: Եվ երբ մեկ շրջան անց Ուեբբերը հայտվեց իր մեխանիկների առջեւում, բոլորը շունչները պահած սպասում էին... Սպասում էին, որ նա փիթ լեյնը լքելուց հայտվի Սեբի կողքին. առջեւում, թե ետեւում, այդ պահին ամենակարեւորը չէր: Շատ ավելի կարեւորն այն էր, որ 2 դեպքում էլ, այդ շրջանի ընթացքում 2 Ռեդ Բուլլների միջեւ թեժ պայքար էր ծավալվելու, որը կարող էր եւ Ֆետտելի օգտին չավարտվեր, կամ` Դոկտեր Մարկոյի համար էլ ավելի վատ` Թուրքիա 2010-ի պես ավարտվեր: Մալայզիայում տեղի ունեցածից հետո Ռեդ Բուլլի ղեկավարությունն իրոք վախենալու տեղիք ուներ: Սեպանգում երեւաց, որ Ֆետտելը գրեթե չի հարգում թիմակցին, իսկ վիրավորված թիմակիցն իր հերթին այլեւս ``տակ չի մնա``, առավելեւս մրցաշրջանի վերջում Ֆ1-ում իր կարյեռան ավարտելու մասին հայտարարելուց հետո: Անկեղծ լինեմ, երբ սկսվեց Ուեբբերի փիթ ստոպը, սիրտս սկսեց արագ բաբախել, սիրտս ինչ որ բան էր վկայում, հիշելով թե այս տարիների ընթացքում ինչեր է տեղի ունեցել ավստրալացու հետ, երբ նա նախորդ մրցարշավում ``նեղացրել էր`` թիմի առաջատարին (Կանադա 2010, Աբու Դաբի 2010, 2011 մրցաշրջանի սկիզբ, Գերմանիա 2012, Չինաստան 2013…): Կանխազգացումս ինչ չդավաճանեց!!! Զարմանալ կարելի է, թե ինչպես այս տարիների ընթացքում ոչ մի անգամ Ֆետտելի փիթ ստոպը չձախողվեց, կամ որակավորումից հետո չպարզվեց որ նրա փոխանցումատուփը փոխելու ենթակա է, իսկ Ուեբբերը... Իսկ ահա Ուեբբերը Գերմանիայում հերթական անգամ դարձավ թիմի զոհը: էլ ավելի վատ է, որ թիմի զոհը դարձավ նաեւ ոչնչում չմեղավոր օպերատորը, ով հարված ստացավ նախորդ 2 Նյուրբուրգրիների որակավորման հաղթողի մեքենայից պոկված ետեւի աջ անվադողից, որը ``ձախողված փիթ ստոպի ժամանակ լավ չէր ամրացվել: 

Կադրերը`այստեղ

Բարեբախտաբար օպերատորը ողջ է, սակայն ուղեղի ցնցում նա այնուամենայնիվ ստացավ: Չգիտես ինչու, Ֆորմուլա 1-ի իմ գործընկերներ լրագրողներից ոչ մեկը չանրադարձավ այս հարցին, գուցե նաեւ այն պատճառով, որ պետք չէ!!! Նրանց էլ կարող եմ հասկանալ, բայց քանի դեռ ես ապրում եմ մի հանրապետությունում, որը Ֆորմուլա 1-ից այնքան հետու է, որքան արեգակը երկրից, ես կարող եմ ինձ թույլ տալ գրել այն, ինչ մտածում եմ, իսկ ահա երբ մի գեղեցիկ օր, Աստծո հաջողությամբ, ես կրկին Ֆորմուլա 1 կվարեմ եւ անձամբ կշփվեմ թիմերի ղեկավարների հետ, այդ ժամանակ կտեսնենք...

Ինչ վերաբերում է մրցարշավին, ապա կուզենայի առանձնացնել Ռոման Գրոժանին: Ինչպես երեւում է, եթե այս տղան առաջին շրջադարձն հաղթահարում է առանց վթարվելու եւ իր ու կողքինների մրցարշավը տապալելու, ապա նա շատ լուրջ ցուցանիշների է ընդունակ: Իհարկե ֆրանկո-շվեյցարացու համար այնքան էլ հաճելի չէ 2-րդ մրցարշավն անընդմեջ թիմային ռադիոյով լսել ալյա ``Kimi is faster than you``-ի պես արտահայտություններ, բայց պետք է հասկանալ, որ եթե 3 տարի առաջ նույն Գերմանիայում, Մասսայի հանդեպ Ֆեռռարիի արածը անընդունելի էր, ապա այս դեպքում լիովին կարելի է հասկանալ Լոտուսի ղեկավարությանը: Եթե Կիմին իրոք տեղափոխվի Ռեդ Բուլլ եւ Ռոմանը մինչեւ մրցաշրջանի ավարտը եւս մի քանի այսպիսի ելույթներ ունենա, ապա Լոտուսում մնալու նրա հնարավորությունները վատը չեն լինի:

2 բառ  նաեւ Ռոսբերգի մասին: Չնայած թիմային կամրջակից եկոց հրահանգներին, նա անմիջապես առաջ չթողեց իր թիմակցին(խոսքս Լյուիսի առաջին փիթ ստոպից հետո տիրող իրավիճակի մասին էր), քանի որ որքան էլ նրանք տարբեր մարտավարություններ ունեյին, ամենայն հավանականությամբ, մրցարշավի վերջում նրանք դիրքի համար կպայքարեյին: Կարծում եմ, որ հենց դա էր Նիկոյի ոտքն անմիջապես արագացման ոտնակից չհանելու պատճառը եւ լավ է որ թիմը նրան 2-րդ անգամ չստիպեց դա անել(չնայած ամենա մեն ինչ չէ որ ուղիղ եթերով լսել ենք), քանի որ ի վերջո նա իր հայրենի հողում էր հանդես գալիս եւ եթե չլիներ անվտավգության մեքենան, ապա նա միանշանակ չեր բավարարվի 9-րդ տեղով, այլ կլիներ 5-7-րդ տեղերում:

Մյուս մրցարշավին մնաց 3 շաբաթ: Դա տարիներ շարունակ ամենաանհետաքրքիրն անվանվող, բայց տարիներ շարունակ մրցարշավային օրացույցում մնացող Հունգարորինգն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել