Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանից առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու փաստով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ խոշոր չափերով շորթման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՔԿ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2019 թվականի նոյեմբերին անհայտ անձը զանգահարել է Լոռու մարզի տարածքային զինվոական կոմիսար Ա. Թումանյանին և հայտնել, որ նա Դսեղ գյուղի առաձնատան բակում նամակ է թողել։

Զինկոմիսարը, բացելով նամակը, այնտեղ գրված է եղել, որ զինկոմիսարի կողմից գումարի դիմաց զինվորական ծառայությունից մարդկանց ապօրինի ազատելու մասին, այսպես ասած, հաստափոր թղթապանակը ԱԱԾ չուղարկելու համար պետք է իր կողմից տրված հաշվեհամարին փոխանցվի 30 հազար դոլար։ Հերթական անգամ ահազանգողը գնդապետին հայտնել է, որ 15 հազար դոլարը Շնող գյուղին հարակից գազալցակայանիյ կից կայանված կցորդիչի տակ պետք է թողնի, որտեղ 2-րդ նամակն էր շորթողը թողել։ Երկրորդ նամակով հայտնել են, որ իր երեխաներին բանակից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ԱԱԾ-ին չեն հայտնի, եթե այդ 15 հազար դոլար գումարը թողնես նամակի տեղը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, թե որ բջջային կապը սպասարկող հեռախոսահամարից է զինկոմին զանգերը եկել։ Ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ շորթողների ամբողջական ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել