Hraparak.am-ը գրում է.
Վերջերս մի մեծ միջոցառման ժամանակ, որին մասնակցելիս է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի դուստրը՝ Գայանե Քոչարյանը, կազմակերպիչները պրոֆեսիոնալ լուսանկարիչ են հրավիրած եղել, որը խումբ-խումբ նկարել է ներկաներին՝ հետագայում լուսանկարները նրանց հանձնելու եւ օրը հավերժացնելու համար։ Կազմակերպիչներից մեկը լուսանկարչին ասել է՝ «մոտեցիր Քոչարյանի աղջկա սեղանին, մի քանի լուսանկար արա», լուսանկարիչը զարմացել է․ «Ինչի՞, Քոչարյանի աղջիկն այստե՞ղ է»։
Պարզվել է՝ ողջ կյանքում քաղաքական դաշտին լուսանկարած ֆոտոգրաֆը դեմքով չի ճանաչել Գայանե Քոչարյանին։ Կազմակերպիչը կատակով նկատել է՝ «Բայց եթե մանկական հանդեսի լինեիր ու Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Արփին ներկա լիներ, մի 200 երեխայի միջից կճանաչեիր, չէ՞»։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/e951de709f74caacf7e21edbdc13b6ab
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել