Իվ Սեն-Լորանին անվանում են հեղափոխական նորաձևության ոլորտում, բարձր նորաձևության փոքրիկ իշխան և հավերժ դասական։ Ըստ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի՝ Սեն-Լորանն առաջինն էր իր կոլեգաների մեջ, որը նորաձևությունը բարձրացրեց արվեստի մակարդակի։
Իվը հայտնի է դարձել, երբ դեռևս 17 տարեկան էր. նրա ստեղծած փոքրիկ սև զգեստի նախագիծը մրցույթներից մեկի ժամանակ լավագույնը ճանաչվեց՝ անցնելով Կարլ Լագերֆելդի տարբերակը։ Երիտասարդին իր մոտ աշխատելու հրավիրեց Քրիստիան Դիորը, և այդպես սկսվեց նրա փառավոր ուղին։
Սեն-Լորանը նորարար էր և ինչ-որ առումով նաև ըմբոստ. նա է ստեղծել ունիսեքս ոճը, ինչի շնորհիվ կանացի և տղամարդու հագուստների միջև սահմանը գրեթե անհետացավ։
Ահա Սեն-Լորանի 11 լավագույն խորհուրդները.
- Այս կյանքում ես զղջում եմ միայն այն բանի համար, որ ջինսերի ստեղծողը ես չեմ եղել։
- Զգեստապահարանը կնոջ ապրելակերպն է։
- Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և քայլել սիրելի տղամարդու ձեռքը բռնած։
- Եթե կնոջ մարմինը խնամված է, ապա միշտ կգտնվի մեկը՝ ով թանկարժեք մուշտակ կգնի նրա համար։
- Սերը լավագույն կոսմետիկ միջոցն է. այն զարմանալիորեն գեղեցկացնում է սիրահարված կնոջ երեսը։
- Ինձ համար ֆիզիկապես շատ ծանր է տեսնել մի կնոջ, որը իր ձեռքերով իրեն վերածել է նորաձևության զոհի և ծիծաղելի ու տարօրինակ տեսք ստացել։
- Նորաձևությունը ժամանակավոր է, իսկ ոճը՝ հավերժ։ Նորաձևությունը ոչ միայն պետք է գեղեցկացնի կնոջը, այլ նաև հանգստացնի և ինքնավստահ դարձնի նրան։
- Երբեք չշփոթեք էլեգանտությունը պճնամոլության հետ։
- Հագուստը պետք է ենթարկվի կնոջ անհատականությանը և ոչ թե հակառակը։
- Տարիների ընթացքում ես հասկացա, որ հագուստի մեջ ամենակարևորը կինն է, որը այն կրում է։
- Էլեգանտ կարող է անվանվել միայն այն շլացուցիչ զգեստը, որը երկրորդ անգամ կրել չի կարելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել