Շուրջ 25 մլն մարդ է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի Էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը՝ տեղեկացնում է TASS-ը:

«25 մլն մարդ է մասնակցել արարողություններին, իսկ մնացածները՝ Իրանի 80 մլն բնակչությունից, նույնպես ցավակցել են այդ իրադարձության կապակցությամբ»,-նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը: Շարիֆի խոսքով՝ երբ «գեներալի մարմինը հասցվեց երկիր, հրաժեշտի արարողությունները տեղի ունեցան հինգ քաղաքում՝ Ահվազում, Մեշհեդում, Թեհրանում, Կումում և Քերմանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել