Որքան էլ որ գեղեցիկ և հարմարավետ լինի ձեր տունը, կա մի բան, որն ավելի հարմարավետ և գեղեցիկ է դարձնում այն։ Իհարկե դա բարձր խավով գորգն է, որի միակ թերությունը, թերևս մաքրելու դժվարությունն է։ Իհարկե, նման գորգը մաքրելն այնքան հեշտ ու հաճելի գործ չէ, և բավական թանկ արժե, եթե պրոֆեսիոնալների եք վարձում։ Սակայն պարզվում է, որ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, եթե գործին այլ կողմից մոտենանք։
1. Աղ և սոդա
Անհրաժեշտ է սովորական սոդայի և աղի խառնուրդով մաքրել կեղտոտված հատվածը (լաքան)։ Սպասեք 20 րոպե և պարզապես փոշեկուլով մաքրեք։ Սա հրաշալի միջոց է փոքր յուղոտ լաքաները մաքրելու համար։ Այն ընտրում են արդյունավետության և անվտանգության համար։
2. Քացախ
20 մլ քացախը լուծեք 1 լիտր ջրի մեջ։ Լուծույթի մեջ թրջեք մաքուր լաթը և դրանով մաքրեք գորգը։ Սպասեք 20 րոպե, այնուհետև գորգը մաքրեք չոր շորով։ Դրանից հետո փոշեկուլ արեք։ Այդպես դուք գորգին կվերադարձնեք իր սկզբնական տեսքը։
3. Թեյի թուրմ
Մուգ գորգերը նույնպես պետք է մաքրել։ Սակայն բաց գույնի միջոցները դրանց վրա բծեր են թողնում։ Հենց այդ պատճառով պետք է թեյի թուրմ օգտագործել։ Թեյ թրմեք, սառեցրեք և քամեք։ Թեյը լցրեք գորգի կեղտոտված հատվածի վրա։ Սպասեք մինչև այն ամբողջովին կչորանա, իսկ հետո փոշեկուլով հավաքեք։
Խորհուրդ ենք տալիս հրաժարվել կոշտ խոզանակներից։ Դրանք ոչ միայն վնասում են գորգի խավին, այլև լաքաներն ավելի տարածում են, դրանք մաքրելու փոխարեն։ Գորգը մաքրելիս փափուկ խոզանակ օգտագործեք և մաքրեք միայն խավի ուղղությամբ։