Panorama.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, այսօր առավոտյան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

«Առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ գիտակցության կորուստ է եղել, շտապ միջոցներ են ձեռնարկում: Հիմա, ըստ էության, աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա: Թե այդ դեղերի ազդեցությունը հետո ինչ հետևանքներ կառաջացնի այլ օրգանների վրա, այլ խնդիր է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ցավալին այն է, երբ պաշտպանները ժամանակին բարձրաձայնում էին՝ հղում անելով բժիշկների համապատասխան էպիկրիզներին, որ հիվանդությունների վատթարացում է գնում հենց հիվանդանոցային պայմաններում, անձը պետք է բուժումը ստանա Հայաստանի սահմաններից դուրս,  բոլորն անտեսում էին դա:

«Ավելին, նման հիվանդություններով անձին պահել կալանքի տակ և կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները մերժել, ուղղակի անթույլատրելի է: Գրիգորյանի գործը նաև ՄԻԵԴ տիրույթում է գտնվում խոշտանգման փաստի և անօրինական կալանքի հիմքով,  և նման պայմաններում ասել, որ արդարադատություն է իրականացվում, կարծում եմ, նոր Հայաստանի համար հարիր չէ»,- ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել