ՀՀ նախագահը հանդիպել է «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ

Armenianow.com-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: 
ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն`փառատոնի մասնակիցները նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրանի» 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը: 
Կինոփառատոնը մեկնարկել է անցյալ կիրակի և կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Փառատոնն անցկացվում է «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» կարգախոսի ներքո:
Վերջին նորություններին և ծրագրին ծանոթանալու այցելե՛ք փառատոնի պաշտոնական կայքէջ` http://www.gaiff.am:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել