Tert.am-ը գրում է.

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ կադրեր, որոնք արվել են հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանի նկատմամբ ավիահարվածի իրականացումից հետո:

Լուսանկարները ներկայացնում են իրանական բալիստիկ հրթիռների պատճառած նյութական վնասի չափը: Կադրերում երևում է, որ ավիահարվածի հետևանքների վերացման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

Նշվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար որպես վրեժ իրականացված ավիահարվածի հետևանքով մարդկային զոհեր չեն եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել