Այովայից 4-ամյա աղջիկը գրիպից կուրացել է ,և քիչ էր մնում՝ մահանար:

Ջեյդ Դելյուսին, ում այս տարի գրիպի դեմ պատվաստել էին, Սուրբ ծնունդից առաջ վերակենդանացման բաժանմունքում անցկացրել է ավելի քան 2 շաբաթ:

 «Աղջկա բախտը իսկապես բերել է»,- նշում է բուժող բժիշկը:

Դեկտեմբերի 19-ին երեխայի մայրը նկատել է, որ Ջեյդն իրեն շատ վատ է զգում: Այդ վերջին օրերի ընթացքում երեխան բարձր ջերմություն ուներ, սակայն դեղահաբերի միջոցով այն արագ իջնում էր:

Картинки по запросу baby

«Վազվում էր, խաղում, նորմալ սնվում,- հիշում է մայրը:- Թվում էր, թե ուղղակի թեթև մրսածություն է, որը ուր որ է կանցնի: Ծանր հիվանդության նշաններ չկային»: 

Մի քանի օր անց ծնողները երեխային չէին կարողանում արթնացնել: Ջեյդը վառվում էր ջերմության մեջ:

Հիվանդանոց տեղափոխելիս երեխան սկսել էր ցնցվել:

Բժիշկներն ասացին, որ պետք է տեղափոխեն այլ հիվանդանոց և մանկական վերակենդանացման բաժին: Սպասելու ժամանակ չկար. փոքրիկին ուղղաթիռով տեղափոխեցին: 

Դեկտեմբերի 24-ին Ջեյդի ծնողներին հհայտնեցին, որ գրիպը անցել է ուղեղին:

Картинки по запросу Грипп

Այս գրիպի ընդհանուր բարդությունը կոչվում է էնցեֆալոպաթիա: Երբ բժիշկները ծնողներին ցույց տվեցին տոմոգրաֆիայի արդյունքները, Ջեյդի ուղեղը «այրվել էր տոնածառի պես»,- հիշում է մայրը:

«Նրանք ասացին, որ նրա ուղեղը վնասվել է: Ասում էին, որ կարող է արթնանա, իսկ եթե արթնանա, նույնը չի լինի»: 

Նյարդաբան Թերեզա Չեչին ախտորոշել է սուր էնցեֆալոպաթիա (ONE): Այս հիվանդությունը հիմնականում վիրուսային ինֆեկցիայի հետևանքով է ի հայտ գալիս:

Այս հիվանդությունը հազվադեպ հանդիպող է, այդ պատճառով էլ դրա մասին տեղեկություն այդքան էլ չկա: Դոկտոր Չեչը գտավ միայն մեկ ուսումնասիրություն, որն վերաբերում էր այդ հիվանդությունը ունեցող չորս երեխաների դեպքերին: Նրանցից երեքը մահացել են:

Բուժումից մեկ շաբաթ անց երեխան ուշքի եկավ:

Картинки по запросу Грипп

Դժբախտաբար, աղջիկը կուրացավ:

Հետազոտությունից պարզ դարձավ, որ խնդիրը աչքերի հետ չէր, այլ ուղեղի, որը գրիպով էր վարակված: 

Գրիպը վնասել է ուղեղի մի մասը, որը պատասխանատու է տեսողության համար, և պարզ չէ՝ արդյո՞ք կվերականգնվի այն:

Դա պարզ կլինի բուժումից կես տարի անց: Բացառություն չէ, որ խանգարված լինեն մի քանի ֆունկցիաներ ևս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել