Խոյ։ Բավական անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ փլուզեք այն ամենն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էիք, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ դուք ձեզ խարազանեք: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Ցուլ։ Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:

Երկվորյակներ։ Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ, տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ․ դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ ուղղակի հանգստանալ, մեկ էլ զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:

Խեցգետին։ Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից․ չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ, որքան հնարավոր է, հեռու մնալ:

Առյուծ։ Օրը նշանի որոշ ներկայացուցիչներին խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմացություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս։ Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով՝ չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար, և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան:

Կշեռք։ Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալու պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

Կարիճ։ Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն։ Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը:

Աղեղնավոր։ Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

Այծեղջյուր։ Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց, ըստ էության, կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին:

Ջրհոս։ Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից` վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: 

Ձկներ։ Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել