ԹԵ ՉԷ՝ ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ ԵՔ, ՀԱՇՎՈՒ՜Մ…
Պարույր Սևակ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աննկուն է իր՝ մի քանի համայնքային ծննդատներ փակելու որոշման մեջ։ Մարալիկին գումարվեցին Եղվարդը, Աչաջուրը և էլի մի քանիսը։
Այո՛, նախարարությունը հաշվարկներ է արել, և այն ծննդատները, որոնք տարեկան 150 ծննդից պակաս են ընդունում, պետք է փակվեն։

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև (Պարույր Սևակ),

- Իսկ դուք հաշվե՞լ եք, թե որքան ծախս են անելու և՛ վերոնշյալ, և՛ մերձակա համայնքների բնակիչները մինչև մոտակա համայնքի ծննդատուն հասնելը։
- Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի՞ ողբերգական դեպք կարող է պատահել ժամանակին ծննդատուն չհասնելու դեպքում, մանավանդ ձմռանը։
- Իսկ դուք հաշվե՞լ եք, որ համայնքները զրկում եք համայնքի կողմից հարգանք վայելող մասնագետ-մտավորականներից (կմնան միայն հատուկենտ ուսուցիչները)։
- Իսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի մասնագետ կդառնա գործազուրկ։
- Եվ վերջապես, դուք հաշվե՞լ եք, թե ձեր «հանճարեղ» տնտեսագիտա-մասնագիտական որոշման պատճառով հետագա տարիներին որքան մարդ կարտագաղթի մարզերից, հաճախ ՝ Հայաստանից։

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք (Պարույր Սևակ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել