Բրիտանացի Էմիլի Ջոնսը, որն իրեն առևտրամոլ է համարում, կարողացավ հրաժարվել բազմաթիվ իրերի անիմաստ գնումից, սկսեց խնայել ամեն պենսն ու «փրկած» գումարով տուն գնեց, գրում է The Sun-ը:

Բանկի 30-ամյա աշխատակիցը երկու սենյականոց առանձնատուն գնեց հիփոթեկով՝ վճարելով 37 հազար ֆունտ կանխավճար: Տան արժեքը 300 հազար է:

Նախքան տունը գնելը, Ջոնսը որոշեց խնայել վարձակալված բնակարանի գումարն ու վերադարձավ մոր տուն: Աղջիկն իր աշխատավարձից ամսական մի կողմ էր դնում հազար ֆունտ, դադարեց հաճախել վարսավիրանոց, մատնահարդարման, հրաժարվեց սրճարաններից ու ռեստորաններից, անգամ հագուստ գնելուց:

Բացի դրանից, նա սկսեց վաճառել իրերը՝ մի անգամ նույնիսկ դրանց դիմաց 800 ֆունտ վաստակեց:

«Դժվար էր հրաժարվել իմ իրերից, քանի որ ժամանակի ընթացքում ընտելանում ես կյանքի որոշակի ձևին, բայց հիմա, երբ ես ունեմ իմ սեփական տունը, կարող եմ ասել, որ դա արժեր անել», – կիսվեց նախկին առևտրամոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել