Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել Է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված Էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կասկածներ չկան այն բանի առնչությամբ, որ Boeing-ի հետ կապված իրադրությունը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի դանդաղման: Այն խոշորագույն արտահանողներից մեկն Է»,-ասել Է Սթիվեն Մնուչինը:

Նրա խոսքով՝ չնայած դրան, ԱՄՆ-ը տնտեսության կայուն աճ Է ակնկալում: «Այս տարի մենք սպասում ենք 2,5 տոկոսից մինչեւ 3 տոկոս աճ, սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, հաշվի առնելով Boeing-ի ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, այն կկազմի 2,5 տոկոս»,-հայտարարել Է Մնուչինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել