«Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության տիտղոսակիր Լիանա Ոսկերչյանի համար անցած տարին շատ հագեցած էր: Ազգային գեղեցկության մրցույթը հաղթելուց հետո նա սկսեց նախապատրաստվել «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթին, ուսումը թողնել չէր կարող, քանի որ կրթությունը Լիանայի համար կարևոր է: 2019 թվականի ձեռքբերումներից մեկն էլ Լիանայի համար ազգային երաժշտական գործիք` քանոն նվագել սովորելն էր, որով ներկայացավ «Միսս Աշխարհ» մրցույթին:

«Տարեվերջին համագործակցեցի նաև «Իրականացրու երազանք» հասարակական կազմակերպության հետ, ներկայացա որպես Ձյունանուշ երեխաների համար: Շատ անհանգիստ էի, թե ինչպես երեխաները կընդունեն, և կկարողանա՞մ արդյոք կառավարել զգացմունքներս: Բայց ուրախ եմ, որ երեխաները սիրեցին, գրկեցին և կարողացա որոշ չափով նրանց օրը տոն դարձնել: Մենք պատրաստվում ենք շարունակել մեր բարեգործական արշավները»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Լիանան:

На изображении может находиться: 1 человек, стоит

Լիանան նշում է, որ «Միսս Աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո պատասխանատվությունն ավելի մեծացել է, քանի որ հիմա նրան ճանաչում են, և նա ուշադրության կենտրում է. «Պետք է հետևես քո խոսքին, շարժուձևին, երբ նկատում եմ մարդկանց հայացքներ, մտածում եմ` ինչու են այդպես նայում, գուցե ինչ-որ բան այն չէ ինձ վրա, հետո հիշում եմ, որ ես «Միսս Հայաստանն» եմ: Առաջին ամիսները շատ անսովոր էր, երբ նկատում էի ինչ-որ հայացքներ: Հիմա արդեն սովորել եմ, բայց ավելի զգոն եմ, որպեսզի ինձ միշտ ճիշտ ներկայացնեմ»:

Ինչ վերաբերում է աղջկական նախանձին և մրցակցությանը, Լիանան նշում է, որ իր հանդեպ չի եղել. «Մեր մրցութային օրերի ընթացքում աղջիկները շատ ջերմ էին, և բոլորը իրոք սրտանց շնորհավորել, ուրախացել են ինձ համար։ Ամեն դեպքում ես այդպես եմ զգացել: «Միսս Աշխարհում» էլ նույն ջերմ, ընտանեկան միջավայրն է, և աղջիկների հետ մինչև հիմա էլ կապը կա»:

Երբ գրեթե ամբողջ աշխարհը հիանում և մոտիվացվում է, այսպես ասած, արհեստական գեղեցկությամբ, ի՞նչ է քարոզում և ինչպե՞ս է իր օրինակով փորձում մոտիվացնել աղջիկներին Լիանան. «Նախ՝ ուզում եմ ասել, որ «Միսս Աշխարհի» իմ մասին պատմող հոլովակը մի խնդրի մասին էր, որի մասին տարիներ շարունակ լռել էի և համարձակություն չունեի խոսելու, անգամ ինձ շատ մտերիմ մարդիկ չգիտեին, որովհետև ես խնամքով թաքցնում էի: Իսկ «Միսս աշխարհի» բեմը ես որոշեցի օգտագործել որպես հարթակ դրա մասին խոսելու՝ գիտակցելով, որ ես այն մարդկանց համար, ովքեր ունեն վիտիլիգո, կարող եմ դառնալ օրինակ, մոտիվացիա, որ չամաչեն լինելուց այնպիսին, ինչպիսին որ կան: Բացի այդ՝ կարծում եմ՝ գեղեցկուհու տիտղոսը, թագն ու ժապավենը միայն նրա համար չեն, որ բոլորն ասեն՝ ինչ գեղեցիկ է: Այն պետք է վաստակել, հետո արժանապատվորեն կրել: Գեղեցկուհու պարտականությունը բարություն տարածելն է, ես ինչ-որ չափով դա անում եմ և շարունակելու եմ անել»:

На изображении может находиться: Liana Voskerchyan, улыбается

Լիանային շատ բան կարող է մոտիվացնել, ամեն ինչի մեջ փորձում է դրականը գտնել. «Բոլոր ծանրաբեռնված օրերի վերջում սիրում եմ մեկուսանալ սենյակումս և նվագել կիթառ կամ քանոն: Սիրում եմ պատրաստել, դրանից հանգստանում եմ, բայց իմ ամենաուժեղ մոտիվացիան մայրս է, ով միշտ պայքարելու ուժ է տալիս ինձ»:

Գեղեցկուհին նշում է, որ մեկ ամիս Լոնդոնում գտնվելու ընթացքում ուսումը տուժել էր, հիմա փորձում է ամեն ինչ լրացնել. «Բացի դրանից՝ բարեգործական արշավներ եմ սկսելու, որոնց մասին շուտով կխոսեմ»։

На изображении может находиться: Liana Voskerchyan, мост, небо и на улице

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել