Հիշողությունը հենց կյանքն է հաճախ,
Իսկ դու փնտրում ես այն պատմությունը,
Որը չգրվեց, քանզի թե գրվեր,
Դու ազատության քո փնտրտուքը պիտ սեր կոչեիր,
Զի փնտրում էիր այն սերը, գուցե, որ չունի կշիռ,
Ինչպես փետուրը, երբ չունի կշիռ,
Բայց ամեն հպում սիրտդ է դաղում:
Դու քեզ բանտեցիր քո ազատության այն տեսակի մեջ,
Որը կոչվում է պարտավորություն,
Եվ երբեք ոչ սեր…
Իսկ դու դա հիմա սեր ես անվանում,
Եվ հավատում ես քո այն սուրբ ստին թե սեր ես գտել,
Թե սեր ես գտել կորցնելով հոգու միակ բանալին,
Որ կոչվում է շունչ ու լույս մուսայի,
Ապա լավ հիշիր, եթե ներս նայես,
Կտեսնես այնտեղ բանտարկված մի զորք,
Մտքերի մի թիվ, որը անթիվ է…մուսադ կտեսնես…
Եվ եթե փախչես դու ազատության քո բանտախցից,
Չես գտնի սերդ,
Զի հիշիր ընդմիշտ՝ մուսան չի ներում:
Ժպտա սիրելիս... քո ազատությամբ ազատ են մարդիկ,
Իմ ազատությամբ հավերժ բանտարկված,
Օրհնյալ է քանզի քո հոգու լույսը,

Իսկ ես <<անեծքի>> ծառան եմ հավետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել