Ցանկացած նորմալ երկրում գոյություն ունեն արտախորհրդարանական ուժեր, որոնք ահազանգում են, երբ տեսնում են, որ իրենց երկրի "խորհրդարանական ուժերը" վաճառված են և երկիրը դրել են վաճառքի։ Պարոնա՛յք, եթե դուք լռում եք ու ձայն չեք հանում, ուրեմն, կամ մասնակիցն եք դրան, կամ էլ իրավուքն չունեք լուրջ "քաղաքական ուժ" կոչվելու, քանի որ "ձեր" երկրի Մայր Օրենքի մորը փռել են ասֆալտին, բռնաբարել ու սպանել։ Հիմա, արդեն բառիս բուն իմաստով բռնաբարում են երկրրը։ Արգելվում են Հայոց լեզու և Հայյոց պատմություն առարկաները երկրի ԲՈՒՀ֊երում։ Փակվում են մանկատաներ, ծերանոցներ, գիշերօթիկներ, ծննդատներ և գյուղական հիվանդանոցներ։ Տեղյակ չեք, թե ի՞նչ սրիկայություններ են խաղում թուրքերի հետ միասին, հայ ժողովրդի գլխին՝ Արցախի հարցում։ ՀՀ երկրորդ նախագահին անօրեն պատանդ են վերցրել և անընդհատ հարձակումներ են գործում Սահմանադրական դատարանի վրա։ Ո՞ր մեկը թվարկես, պարզ երևում է, որ "իշխանություն" կոչվածն իշխանություն չէ, այլ օտար ուժերի դրածոներ Հայաստանում, ովքեր գերազանց իրականացնում են օտարների հայակուլ ծրագրերը։ Հ.Գ. Տղերք լավ իմացե՛ք, վաղը որ մի դժբախտություն եղավ էդ երկրի հետ, ամենամեծ պատասխանատվությունը ձեր վզին է լինելու, քանի որ գիտեին, որ սրանք սրիկաներ էին։ Եվ ձեզ են ասելու "բա դու՞ք, դուք խի՞ թուլ տվեցիք"։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել