1in.am-ը գրում է.

Եթե Դուք կրքոտ սիրահարված եք, ապա փորձեք անկեղծ լինել, բայց՝ չափի մեջ, կարիք չկա տղամարդուն միանգամից շրջապատել ձեր քնքշանքով ու հոգատարությամբ: Ամեն ինչ կլինի, միայն թե չափից ավել ջանքեր չգործադրեք: Ոչ մի դեպքում խոսակցություններ մի բացեք հարսանիքի, երեխաների, համատեղ ապագայի մասին: Այդ ամենը կլինի, միայն թե ոչ հարաբերությունների սկզբում: Կարիք չկա իրադարձություններն արագացնելու: Նման վարքագիծը վախեցնում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց: 

Փորձեք զուգընկերոջ համար գաղտնիք մնալ: Կարիք չկա նրան ծանոթացնել ընկերների, հարազատների, գործընկերների, ծնողների հետ: Սկզբում ճանաչեք միմյանց, և միայն դրանից հետո միասին ինչ-որ վայրեր հաճախեք: 

Սիրահարվելով՝ մենք հաճախ կորցնում ենք գլուխներս, բայց կարիք չկա անձնական տարածքի մասին մոռանալ: Հիշեք, որ ձեզանից յուրաքանչյուրն ընկերներ ունի, որոնց նույնպես հարկավոր է ժամանակ հատկացնել: Միշտ անկեղծ եղեք: Յուրաքանչյուր մարդ կյանքի իր սկզբունքներն ունի: Կարիք չկա անցնել դրանց վրայով՝ փորձելով ամեն կերպ գրավել տղամարդու ուշադրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել