Կանադացի սուպերմոդել և ակտիվիստ Վինի Հարլոուն, որը տառապում է վիտիլիգո հիվանդությամբ (մաշկի պիգմենտացիայի խախտում), բիկինիով ցուցադրել է բծավոր մարմինը: Լուսանկարների շարքը հայտնվել է հայտնիի Instagram-ի օգտահաշվում:
Լուսանկարներում Հարլոուն կեցվածք է ընդունել պառկելաթախտին նստած և ազատորեն պարզած ոտքերով: Նա HMN ALNS նորաձևության ապրանքանիշի վառ վարդագույն բիկինիով է: Բացի այդ, մոդելը կրում է Nike Air Max 97 OG սպորտային կոշիկներ, որոնք թողարկվել են Off-White ապրանքանիշի հետ համագործակցությամբ և արժեն մոտավորապես 2000 դոլար: Հայտնին կերպարը լրացրել է զանգվածային արծաթե շղթաներով, կոնգո-ականջօղերով և ազնվամորու գույնի ապակիներով և սև շրջանակով ակնոցներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել