Հայրը, անհանգստացած այն բանով, որ որդին վատնում է իր պատանեկությունը, հրավիրեց նրան զբոսանքի: Պարզ ու գեղեցիկ օր էր: Երբ նրանք եկան լճի մոտ, հայրը դիմեց որդուն.
— Նայիր բնությանը, և՛ երկինքը, և՛ արևը, և՛ սարերը արտացոլվում են լճի մեջ:
Ձեռքը մտցնելով լճի մեջ՝ նա ջրի կաթիլները թափ տվեց գետնին և առաջարկեց որդուն ուշադիր նայել այդ կաթիլներից մեկին՝ նրա մեջ արտացոլվում էր ողջ շրջակա լանդշաֆտը:
— Այս նույն բանն էլ կատարվում է ժամանակի հետ, — շարունակեց հայրը: — Ժամանակիդ մեկ րոպեն ունի ամբողջ կյանքիդ հատկությունները, իսկ մեկ օրը՝ քո ամբողջ կյանքի արտացոլումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել