Իրանը պաշտոնապես հայտարարել ա, որ ինքնաթիռը ինքն ա սխալմամբ խոցել։

Ես չէի բացառում, որ իրանք են խոցել, թեև մյուս տարբերակներն ինձ ավելի հավանական էին թվում, բայց վաաբշե չէի սպասում, որ եթե իրանք են, պրիզնատ կգան։

Ռուսները մինչև հիմա մալայզիական «Բոինգը» չեն ընդունում։ Կորեականը տարիներ անց ընդունեցին։ Ամերիկացիներն ընդունեցին, որ իրանք են խփել իրանական «Էյրբասը», բայց իրանց մեղքը չընդունեցին, թեև տարիներ հետո կոմպենսացիա վճարեցին։

Բայց Իրանը իր ՀՕՊ կառավարման օղակները պիտի շտապ ռեֆորմ անի․ ընդեղ, փաստորեն, լուրջ խնդիրներ ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել