Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 27-ամյա Հարություն Հարությունյանն իր վարած ВАЗ-21124 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 66-ամյա Վլադիմիր Ղահրամանյանի կողմից շահագործվող КАМАЗ 432535 մակնիշի ավտոմեքենային:

Վթարից հետո Հ. Հարությունյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 57-ամյա Բասե Մամոյանին և Երևանի բնակիչ, 66-ամյա Ասյա Սաֆոյանին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի, Բ. Մամոյանը տեղում մահացել է, Ա. Սաֆոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, և սահմանազատել տարածքը: ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքի տեղեկություններով՝ վիրավորն ու մահացածը աշխատում էին Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ընկերությունում որպես մաքրուհիներ, իսկ վարորդ Հ. Հարությունյանը աշխատում է «Մուսալեռ» ՍՊԸ-ում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել