Հնդկական Կարնաթակա նահանգում կինն արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ, գրում է The Hindu-ն:

55-ամյա Մալաթի Չաուգուլին մարմնի բարձր ջերմությամբ տեղափոխվել է Բելգաում քաղաքի մասնավոր հիվանդանոց: Շուտով կինը կորցրել է գիտակցությունը և բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել նրան: Մի քանի ժամ անց նրանք արձանագրել են  կնոջ մահը:

Հարազատները վճարել են բժշկական ծառայությունների համար և կնոջ դին տեղափոխել են նրա բնակավայր: Ավանդույթի համաձայն, երեկոյան այն դրել են կնոջ տան դիմաց, որտեղ հավաքվել էին նրա հարազատներն ու մտերիմները: Մինչ ընտանիքը պատրաստվում էր հուղարկավորության արարողությանը, կինն ուշքի է եկել:

Տեղի բնակիչների մի մասը ենթադրում են, որ կինը գտնվել է կոմայի մեջ և ուշքի է եկել, իսկ մյուսները դեպքն անվանել են «հարության հրաշք» և հրաժարվել են հավատալ այլ բացատրությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել