168.am-ը գրում է․

Գինու, կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ «ՄԱՊ» ընկերության հիմնադիրը, 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գործարարի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակել է այս որոշումը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Որոշմանը դեռ չենք ծանոթացել, բայց պետք է փաստենք, որ այս գործով դատարաններն առաջին անգամ օբյեկտիվորեն մոտեցան այն հարցին, որ անձը պիտի ազատության մեջ լինի»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաև նրա որդին՝ Մակար Պետրոսյանը. վերջինիս մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել:

Ըստ մեղադրանքի՝ հայր և որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել