News.am-ը գրում է․
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը հետաձգվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Նա ասաց, որ նիստը նշանակվել է վաղը՝ 13։00-ին։
Փաստաբանի խոսքով՝ միջնորդությունն ի սկզբանե մակագրված է եղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն այսօր՝ առավոտյան այն վերամակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։
«Ես նիստին պահանջեցի դատավորից որոշակի փաստաթղթեր ներկայացնել ու իրավական հիմքեր, թե ի՞նչ պատճառով է վերամակագրվել իրեն, դատավորն ասաց, որ ինքը որեւէ տվյալ չունի։ Մակագրությունն իրականացրել էր դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Մարտիրոսյանը, դիմեցի վերջինիս աշխատակազմ, որպեսզի տրամադրեն համապատասխան տեղեկատվություն։ Եթե տրամադրված տեղեկատվությունը ինձ համար բավարար լինի, որպեսզի ինձ մոտ կարծիք չստեղծվի, որ պարոն Պողոսյանն ինչ-որ ձեւով կաշկանդված է, ապա կշարունակենք դատավոր Պողոսյանի հետ»,- նշեց Բենիկ Գալստյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ