Factor.am-ը գրում է․

Երեխաների ապօրինի որդեգրման գործով այսօր բողոքի ակցիա էր Դատախազության շենքի դիմաց։ Ակցիայի կազմակերպիչ ծնողները հանդիպեցին գլխավոր դատախազի հետ, որից հետո նրանցից Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ որոշակի տեղեկություն է ունեցել, թե գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանն ու գխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել են, ասաց այդ մասին հարց է տվել դատախազին․ «Դատախազը հերքեց, ասելով, որ մատուցողը շփոթել է, իր հետ եղել է Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանը, ես իմ կասկածները հայտնեցի, որին ի պատասխան դատախազն ասաց, որ երբ արդյունքները լինեն ինքը կպարզաբանի, որ անձամբ չի ճանաչում և դեմքով չի տեսել Ռազմիկ Աբրահամյանին»։

Ըստ դատախազի հետ հանդիպման գնացած կանանց՝ Դատախազությունից իրենց խոստացել են, որ իրենք էլ հետևողական կլինեն, որպեսզի գործն ամբողջությամբ բացահայտվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել