Ճապոնիայում վերջերս մեծ իրարանցում առաջացրեց մի լուսանկար, որով սկսեցին ակտիվորեն կիսվել Թվիթերում, ու բոլորը սկսեցին փնտրել լուսանկարի գլխավոր հերոսուհուն։ Սակայն ի՞նչն այն չէ լուսանկարի հետ, որ այն այսպիսի մեծ իրարանցման պատճառ դարձավ։ 

Բանն այն է, որ մի քանի օր անց պարզվեց, որ սա լուսանկար չէ, այլ նկար է՝ նկարված Հերոսիմայի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Կայ Միենոյի կողմից, ով այնպիսի ռեալիստիկ նկարներ է նկարում, որ դրանք գրեթե անհնար է տարբերել իրականությունից։ 

Այս աղջիկը, ավելին, անգամ գոյություն չունի։ Կայը նկարել է մի էակի, ով գոյություն չունի և պարզապես իր երևակայության արդյունքն է, այսինքն՝ նա անգամ այսպիսի նկար անելու համար բնորդուհի չունի։ Նկարը նա հենց այսպես էլ անվանել է՝ «Աղջիկը, որ գոյություն չունի»։ 

Այս տեղեկությունից հետո նկարն էլ ավելի ակտիվ սկսեցին տարածել Թվիթերում և այլ սոցիալական կայքերում՝ մատնանշելով իրենց զարմանքն ու հիացմունքը նկարչի անթերի աշխատանքի վերաբերյալ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել