Armenpress.am-ը գրում է․

Իրանի դեմ ուժի կիրառման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը խարխլում Է Թեհրանի կողմից «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու ունակությունը: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի՝ հունվարի 9-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա փորձ Է՝ խանգարել նախագահին պաշտպանելու երկիրը եւ տարածաշրջանում նրա շահերը պահպանվող սպառնալիքներից: Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»: Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են սոսկ «հերթական քաղաքական քայլ»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 9-ին հավանություն Է տվել այն բանաձեւին, որը սահմանափակում Է Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժերի կիրառման հարցում առանց օրենսդիրների կողմից համապատասխան թույլտվության: Նախաձեռնությանը հավանություն Է տվել 224 կոնգրեսական, դեմ Է արտահայտվել 194 օրենսդիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել