168.am-ը գրում է.

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. հունվարի 10-ի «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Մինչդեռ, «UR» ավիաընկերության կողմից ս. թ. հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկատվության տարածումից եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ կոմիտեն շարունակում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել