Factor.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դպրոցական դասագրքերի խնդիրը միանգամից չի կարող լուծվել։ Նա այդ մասին նշեց Factor.am-ի հետ զրույցում։

Մի բանում պատգամավորը վստահ է՝ բոլորը ֆիքսել են, որ այս խնդիրն առկա է։

Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունում է ԱԺ համապատասխան հանձնաժողովի դիտարկումները, Հովհաննիսյանն ասաց, որ կարծիքների բախում հաճախ է լինում և դա նորմալ է։

Պատգամավորը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեն ընկերային հարաբերություններ, բայց բոլոր հարցերում չէ, որ միակարծիք են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել