Արայիկ Հարությունյանի հետ ունենք ընկերային հարաբերություն, բայց բոլոր հարցերում միակարծիք չենք․ Հովհաննես Հովհաննիսյան (Video)


17:25 , 9 հունվար, 2020

Factor.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ դպրոցական դասագրքերի խնդիրը միանգամից չի կարող լուծվել։ Նա այդ մասին նշեց Factor.am-ի հետ զրույցում։

Մի բանում պատգամավորը վստահ է՝ բոլորը ֆիքսել են, որ այս խնդիրն առկա է։

Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունում է ԱԺ համապատասխան հանձնաժողովի դիտարկումները, Հովհաննիսյանն ասաց, որ կարծիքների բախում հաճախ է լինում և դա նորմալ է։

Պատգամավորը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեն ընկերային հարաբերություններ, բայց բոլոր հարցերում չէ, որ միակարծիք են։

Մանրամասները՝ տեսանյութում: